Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ռեալի» նախկին հարձակվող․ Ազարը Ռոնալդուին համարժեք փոխարինող չէ

«Ռեալի» նախկին հարձակվող․ Ազարը Ռոնալդուին համարժեք փոխարինող չէ

11:56 | 22.06.2019 | Սպորտ

Ոչ ոք չի կարող փոխարինել Կրիշտիանու Ռոնալդուին, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտեսը՝ անդրադառնալով բելգիացի Էդեն Ազարի տեղափոխությանը Լոնդոնի «Չելսիից» Արքայական ակումբ։

«Ռոնալդուի նման խաղացող հիմա չկա։ Ազարը լավագույններից մեկն է աշխարհում, բայց նա համարժեք փոխարինող չէ Ռոնալդուին։

Կարծում եմ՝ Ազարը լավ կհարմարվի եւ կցուցադրի առավելագույնը, քանի որ նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է։ «Ռեալին» անհրաժեշտ էր նրա նման խաղացող այդ դիրքում»,- Մորիենտեսի խոսքը մեջբերում է EFE-ն։

Մորիենտեսը «Ռեալում» խաղացել է 1997-2005 թվականներին, դարձել Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси