Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բռնցքամարտիկ Ժիրայր Սարգսյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում

Բռնցքամարտիկ Ժիրայր Սարգսյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում

17:00 | 21.06.2019 | Սպորտ

Միսկի Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանը մեկնարկեց բռնցքամարտ մարզաձևով:

Հայաստանի առաջին ներկայացուցիչը` 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 1/16 եզրափակչում մրցեց Ռումինիայից Ռոբերտ Ջիարույի հետ և հաղթեց 4:1 հաշվով: 1/8 եզրափակչում Սարգսյանն ուժերը կչափի իռլանդացի Կուրտ Ոալքերի հետ: Այդ մենամարտը կկայանա հունիսի 23-ին:

Հունիսի 21-ին ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն նաև Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Հենրիկ Սարգսյանը (91) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ):

Եվրոպական երկրորդ խաղերն այս անգամ անցկացվում են Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը: Մասնակիցները 15 մարզաձևերում կխաղարկեն 199 մեդալների հավաքածու, որոնցից 7-ը Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող են: Եվրոպական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ անգամ և կազմակերպվում են Եվրոպական օլիմպիական կոմիտեի կողմից:  Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին ներկայացված է 37 մարզիկով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси