Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նևադայում պայթյունավտանգ նյութերով գնացք է դուրս ընկել ռելսերից

Նևադայում պայթյունավտանգ նյութերով գնացք է դուրս ընկել ռելսերից

13:30 | 20.06.2019 | Պատահարներ

Նևադայի նահանգում ռելսերից դուրս է ընկել այն գնացքի առնվազն 19 վագոնը, որը փոխադրում էր պայթյունավտանգ նյութեր, հրազեն և նռնակներ, հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով տարածաշրջանի ոստիկանության լեյտենանտ Էլկո Քևին Մակքինիին:
 
Շարժակազմի լոկոմոտիվը վթարի չի ենթարկվել:
 
Նշվում է, որ ոչ ոք չի տուժել, այժմ կատարվում է պոտենցիալ վտանգ ներկայացնող նյութերի հետ շփված անձանց վարակազերծում:
 
Զենքով և նռնակներով վագոնների դռներն անվնաս են մնացել: Վթարի պատճառը պարզվում է:
 
Ինչպես հայտնել է Fox News-ը, գնացքներով Նևադա են ուղարկում հնացած զենքը,  նաև դրա արտադրության համար նյութեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси