Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ալավերդի ընթանալիս «06»-ը վթարի է ենթարկվել, 12-օրական երեխան տեղում մահացել է. Shamshyan.com

Ալավերդի ընթանալիս «06»-ը վթարի է ենթարկվել, 12-օրական երեխան տեղում մահացել է. Shamshyan.com

19:00 | 19.06.2019 | Պատահարներ

Հունիսի 19-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 15։30-ի սահմաններում «Վազ 2106» մակնիշի 35 MT 518 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Ձորագետ գյուղի վարչական տարածքում, դեպի Ալավերդի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Դեբեդ գետի ափին։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 12 օրական տղա երեխան տեղում մահացել է, իսկ վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси