Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հնդկաստանի հյուսիս-արևելքում սուր ուղեղաբորբից մահացած երեխաների թիվը 128-ի է հասել

Հնդկաստանի հյուսիս-արևելքում սուր ուղեղաբորբից մահացած երեխաների թիվը 128-ի է հասել

13:33 | 19.06.2019 | Հասարակություն

Հնդկաստանի հյուսիսային Բիհար նահանգի Մուզաֆֆարպուր շրջանում սուր ուղեղաբորբից մահացած երեխաների թիվը 128-ի է հասել, գրում է healthissuesindia.com կայքը: Ավելի վաղ հաղորդվել էր մահացության 83 դեպքի մասին:

РИА Новости-ի հաղորդմամբ՝  սուր ուղեղաբորբի համաճարակի բռնկման պատճառը կարող է բարձր խոնավությամբ անոմալ շոգ եղանակը լինել: Զոհերը հիմնականում 1-9 տարեկան են: Շուրջ 450 երեխա բուժում է ստանում տեղի հիվանդանոցներում: Նրանցից ոմանց վիճակը ծայրահեղ ծանր է:

Հայտնի է, որ վերջին մի քանի շաբաթներին Բիհար նահանգում պահպանվում է տարվա այս շրջանի համար անոմալ շոգ եղանակը. ջերմաստիճանի սյունը չի իջնում +40 աստիճանից, մինչդեռ մայրաքաղաք Նյու Դելիում հունիսի 10-ին անգամ +50 աստիճան շոգ է գրանցվել, որը քաղաքի պատմության մեջ եղանակային ամենաբարձր ցուցանիշն է:

Հնդկաստանում ուղեղաբորբի առաջին բռնկումը գրանցվել է 1970-ական թվականների վերջին: Դրանից ի վեր Բիհար և հարևան Ուտար Պրադեշ նահանգներում շուրջ 1000 երեխա է մահացել: Մինչև 2005թ.-ը բժիշկները կարծում էին, որ մահերի մեծամասնության պատճառը ճապոնական ուղեղաբորբի վիրուսն է, որը փոխանցվում է մոծակների միջոցով, սակայն վերջին տասնամյակում տարբեր տեսակի ուղեղաբորբի բռնկումներ են գրանցվել, և բժիշկները դժվարանում են նշել դրանց հստակ պատճառները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси