Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներից և իշխանության աջակիցներից մեկական ցուցարարի ոստիկանները բերման ենթարկեցին

Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներից և իշխանության աջակիցներից մեկական ցուցարարի ոստիկանները բերման ենթարկեցին

12:23 | 19.06.2019 | Հասարակություն

Վերաքննիչ դատարանի դիմաց այսօր՝ հունիսի 19-ին, հավաքված 2 ցուցարարների ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։

Նրանցից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է, մյուսը՝ իշխանության աջակիցներից: Նրանք այս պահին գտնվում են Շենգավիթի ոստիկանության բաժնում:

Ոստիկանությունից հայտնեցին, որ 2 ցուցարարի բերման են ենթարկել խուլիգանություն կատարելու կասկածանքով: Այս պահին կատարվում է քննություն:

Նշենք, որ քիչ առաջ իշխանության աջակիցներից մեկը հայտարարեց, որ Քոչարյանի աջակիցները եկել եւ աջակցում են նրան գումարի դիմաց։ Այդ միջադեպին միջամտեցին ոստիկանները:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 19-ին, առավոտից 2 կողմերը դատարանի դիմաց են։ Այս պահին դատարանի դիմաց հավաքված են մեծ թվով ցուցարարներ։

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси