Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լոռիում 65-ամյա տղամարդը խանութից խաղալիք ավտոմեքենա է գողացել

Լոռիում 65-ամյա տղամարդը խանութից խաղալիք ավտոմեքենա է գողացել

17:08 | 18.06.2019 | Հասարակություն

Հունիսի 17-ին, ժամը 15.20-ին, 54-ամյա մի վաճառողուհի ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ խանութի վաճառասեղանից գողացել են մեկ հատ խաղալիք ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում, նշված գողությունը կատարելու կասկածանքով հաղորդումից կես ժամ անց բերման է ենթարկվել 65-ամյա մի տղամարդ: Նա խոստովոնական բացատրություն է տվել, նաև հայտնել, որ հունիսի սկզբներին մեկ այլ խանութից երկու անգամ գողացել է օծանելիք:

Գողացված խաղալիք ավտոմեքենան վերցվել է: Քննությունը շարունակվում է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси