Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
11,5 մլրդ դրամ արժեքով 239 սուբվենցիոն ծրագիր արժանացել է Կառավարության հավանությանը

11,5 մլրդ դրամ արժեքով 239 սուբվենցիոն ծրագիր արժանացել է Կառավարության հավանությանը

16:36 | 18.06.2019 | Քաղաքականություն

ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2019թ․ հունիսի 18-ի դրությամբ կայացած ընդհանուր առմամբ 4 նիստերի արդյունքում հավանության է արժանացել 239 ծրագիր, ընդհանուր 11,504 մլրդ ՀՀ դրամ գումարային արտահայտությամբ։

Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՀՀ պետբյուջեից նշված ծրագրերի համաֆինանսավորման չափը կազմում է 6,236 մլրդ ՀՀ դրամ, համայնքների համաֆինանսավորման չափը՝ 5,038 մլրդ ՀՀ դրամ։

Ծրագրային հայտերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси