Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի՝ իր լիազորությունները

Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի՝ իր լիազորությունները

13:33 | 18.06.2019 | Քաղաքականություն

ԱԺ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները: Այդ մասին նա տեղեկացրել է Facebook-յան ուղիղ եթերում։

Լիազորությունների դադարեցումը Հայրապետյանը բացատրում է իր «զբաղվածության աճով»։

«Իմ ֆիզիկական զբաղվածությունն ուղղակի էլ ավելի է մեծանալու, և եթե դրան գումարում ենք Ազգային ժողովում ամենաերկար անվանումն ունեցող մշտական հանձնաժողովում իմ աշխատանքը և խորհրդարանական դիվանագիտության մեջ իմ ներգրավվածությունը, ապա օբյեկտիվորեն ես կարծում եմ, որ ստիպված եմ լինելու որոշ ընտրություն կատարելու», - ուղիղ եթերում տեղեկացրեց Մխիթար Հայրապետյանը։

Հիշեցնենք, կիրակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում Հայրապետյանն ընտրվեց կուսակցության վարչության անդամ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси