Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակումից առաջ Իրանը հրթիռ է արձակել ամերիկյան անօդաչու թռչող սարքի ուղղությամբ. CNN

Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակումից առաջ Իրանը հրթիռ է արձակել ամերիկյան անօդաչու թռչող սարքի ուղղությամբ. CNN

15:29 | 15.06.2019 | Հասարակություն

Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի վրա հարձակումից ժամեր առաջ, իրանցի զինվորականները «ցամաք-օդ» դասի հրթիռ են արձակել ամերիկյան անօդաչու թռչող սարքի ուղղությամբ, հայտնում է CNN հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը նշում է, որ նման տեղեկություն է հայտնել ամերիկացի մի պաշտոնյա: Նրա տվյալների համաձայն՝ իրանցիները նկատել են ծոցի շրջանում ամերիկյան անօդաչուն և դրա ուղղությամբ հրթիռ արձակել:

«Հրթիռը թռել է սարքի կողքով և ընկել ջուրը»,- ասել է պաշտոնյան, որի անունը չի նշվում:

Մինչ միջադեպը, ամերիկյան MQ-9 Reaper անօդաչուն հետևել է՝ ինչպես են իրանական նավերը մոտենում լցանավերին:

Հունիսի 13-ին իրանական ու արաբական լրատվամիջոցները հայտնել էին Front Altair և Kokuka Courageous նավթային լցանավերի վրա հարձակումների մասին: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ տորպեդահարման հետևանքով նավերի վրա պայթյուն էր տեղի ունեցել, ինչից հետո նավերը հրդեհվել էին: Front Altair-ի անձնակազմի անդամներին տարհանել էին և տեղափոխել Իրան:

Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակումից հետո ծոցի շրջան է ուղարկել Mason (DDG 87) հրթիռային ականակիրը: Երկիրը կատարվածի համար մեղադրել է Թեհրանին: Իրանը հերքում է մեղադրանքները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси