Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տեղի ունեցավ ՀՖՖ 2018-19 մրցաշրջանի մրցանակաբաշխությունը

Տեղի ունեցավ ՀՖՖ 2018-19 մրցաշրջանի մրցանակաբաշխությունը

13:34 | 15.06.2019 | Սպորտ

Armsport.am-ը գրում է.

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի ֆուտզալի դահլիճում կայացավ ՀՖՖ 2018-19 մրցաշրջանի մրցանակաբաշխությունը:

Պարգևատրվեցին Հայաստանի Բարձրագույն խմբի, Առաջին խմբի և ֆուտզալի պրոֆեսիոնալ առաջնությունների մրցանակակիրները:

Մրցանակաբաշխության սկզբում ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Արթուր Ազարյանը մրցանակ հանձնեց ֆուտզալի պրոֆեսիոնալ առաջնության լավագույն ռմբարկուին՝ Գարեգին Մաշումյանին:

Այնուհետև մրցանակ ստացավ առաջնության լավագույն ֆուտբոլիստը՝ Սարո Գալստյանը:

Ֆուտզալի առաջնության երրորդ հորիզոնականն այս մրցաշրջանում զբաղեցրել էր «Կումայրին», երկրորդն «Արմենիան Թրավելն» էր: Չեմպիոնական գավաթն այս տարի բաժին էր հասել «Լեոյին»․ 16 խաղ, 16 հաղթանակ և երկրորդ տարին անընդմեջ «Լեոն» հռչակվել էր առաջնության հաղթող:

Հայաստանի Առաջին խմբի առաջնության հաղթողը «Յունիոր Սևանն» է: Ակումբի անձնակազմին մեդալները հանձնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:

Առաջին խմբում երկրորդ տեղը զբաղեցրեց «Երևանը», իսկ երրորդը՝ «Բանանց-2»-ը:

Այնուհետև պարգևատրվեցին Բարձրագույն խմբի թիմերը:

Լավագույն ռմբարկուն այս տարի «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն էր: Մրցանակը նրա փոխարեն ստացավ «Լոռիի» գլխավոր տնօրեն Վահան Դանիելյանը:

Բարձրագույն խմբի բրոնզե մեդալները բաժին հասավ «Բանանցին»: Ֆայզուլինի թիմը 52 միավորով առաջնությունն ավարտել էր 3-րդ տեղում:

Արածաթե մեդալները ստացավ «Փյունիկը»: Երևանյան ակումբը չեմպիոնական թեժ մրցավազքում 60 միավորով զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը:

Դե իսկ ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը ստացավ «Արարատ-Արմենիան»: Առաջին անգամ մասնակցելով Բարձրագույն խմբի առաջնությանը՝ Վարդան Մինասյանի թիմը 61 միավորով դարձավ առաջնության չեմպիոն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси