Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Փիղը ոտնատակ տալով սպանել է իրեն կրակել փորձող 67-ամյա ֆերմերին

Փիղը ոտնատակ տալով սպանել է իրեն կրակել փորձող 67-ամյա ֆերմերին

13:15 | 15.06.2019 | Հասարակություն

Բոթսվանայի հյուսիս-արևելքում փիղը ոտնատակ տալով սպանել է 67-ամյա ֆերմերի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Դուկվի գյուղի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչ Ազհանի Մոկոկոմանիին հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել Դուկվի գյուղի մոտ գտնվող անասնաբուծական ֆերմայում:

Մոկոկոմանին ընդգծել է, որ փիղը մտել է ֆերմերի տարածք: Վերջինս կրակ է բացել կենդանու ուղղությամբ և բարկացրել նրան, ինչն էլ հանգեցրել է միջադեպին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси