Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի զգացում․ Տիգրան Ուրիխանյան

ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի զգացում․ Տիգրան Ուրիխանյան

12:35 | 15.06.2019 | Քաղաքականություն

Հատուկ նշում եմ, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի, բարեկամական զգացում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Նա, մասնավորապես, ասել է․

«Հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածվող մեկնաբանությունները հայտարարությանս վերաբերյալ, առաջարկում եմ որևէ ենթադրություն չանել։ 

Հատուկ նշում եմ, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի, բարեկամական զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են, իսկ իմ որևէ այլ թիմի կամ մարդկանց հետ հնարված կապերի մասին հրապարակումները ոչ միայն գոյություն չունեն, այլև չեն կարող գոյություն ունենալ։

Իմ միակ կապը ժողովրդի հետ է։ Իրադարձություններն իրենք հընթացս կթելադրեն արձագանքելու ժամանակագրությունը։

Ամեն ինչ առջևում է։

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси