Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Իմ կոչը՝ իրանցի եղբայրներին. զգույշ եղեք եւ կուրսը փոխեք». ԱՊԼ գլխավոր քարտուղար

«Իմ կոչը՝ իրանցի եղբայրներին. զգույշ եղեք եւ կուրսը փոխեք». ԱՊԼ գլխավոր քարտուղար

11:08 | 15.06.2019 | Քաղաքականություն

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Գեյթը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ Նյու Յորքում կազմակերպության գլխամասային գրասենյակում հանդիպումից հետո հայտարարել է, որ լցանավերի միջադեպի հետ կապված ստանում է բավականին հակասական տեղեկություններ, հայտնում է Associated Press-ը:

«Մեր կարծիքով՝ պատասխանատուն պետք է հստակ հայտնաբերվի: Փաստերը կբացահայտվեն, եւ ես համոզված եմ, որ դա միայն ժամանակի հարց է»,- ասել է նա:

Գեյթը հանդես է եկել նա կոչով՝ ուղղված Իրանին:

«Իմ կոչը՝ իրանցի եղբայրներին. զգույշ եղեք եւ կուրսը փոխեք, որովհետեւ դուք բոլորին հակազդեցության եք մղում, եւ եթե դա տեղի ունենա, ոչ ոք իրեն անվտանգության մեջ չի զգա»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու լցանավերի վրա ենթադրյալ հարձակումից հետո տեղի էին ունեցել պայթյուններ եւ հրդեհներ, տեղի ունեցածի պատճառները պարզվում են: Ճապոնական Kokuka Courageous նավի անձնակազմին տահանել էր ԱՄՆ ՌԾՈՒ Bainbridge ականակիրը, իսկ նորվեգական Front Altair լցանավի անձնակազմին, որոնց թվում ռուսաստանցիներ են եղել, իրանցի սահմանապահները տարհանել են իրենց Ջասք նավահանգիստ: ԱՄՆ-ն հարձակումների մեջ մեղադրել է Իրանին: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքել է:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси