Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավորին հայտնած բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու. ուղիղ միացում Վերաքննիչ դատարանից

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավորին հայտնած բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու. ուղիղ միացում Վերաքննիչ դատարանից

11:33 | 14.06.2019 | Հասարակություն

Նիստի մեկնարկին դատավորը տեղեկացրեց, որ տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը չի ներկայացել դատական նիստին:

Նախքան նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդության հարցի քննմանն անցնելը, դատախազը նշեց, որ տեղեկություն ունեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նիստերի դահլիճ է մտնում է դատարանի փակ կողմից: «Դատարանից կամ առնվազն պաշտպանական կողմից ակնկալում եմ պատասխան՝ ինչու, արդյո՞ք դա չի ենթադրում շփում գործը քննող դատավորի հետ»,- ասաց մեղադրող կողմը:

Դատավոր Դանիելյանը վստահեցրեց՝ որևէ շփում չի կարող լինել: «Ինչ վերաբերում է այլ մուտքից մտնելու հարցին, ինձ հայտնի չէ, պատեհ պահին կճշտեմ և ըստ նպատակահարմարության կպատասխանեմ»,- ասաց դատավորը և նշեց՝ Քոչարյանի՝ այդ մուտքից ներս մտնելու կարգը իր կողմից չի սահմանվել:

«Ես նման կարգադրություն, հանձնարարություն չեմ տվել»,-ասաց նա:

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ ասաց, որ ՀՀ բոլոր պաշտոնաթող նախագահներն ունեն հատուկ կարգավիճակ ու անվտանգության նկատառումներից ելնելով՝ մուտք են գործում այլ մուտքից: «Եթե դատախազությունը գտնում է, որ սա ռիսկ է առաջացնում դատարանի կողմնակալության մասով, կխնդրեմ միանա մեր ինքնաբացարկի միջնորդությանը»,- ասաց նա:

Վերաքննիչ քրեական դատարանը քննում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, մարտի մեկի գործը կասեցնելու և սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները: Նախորդ նիստին՝ հունիսի 12-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին: Ալումյանի խոսքով՝ այսքան ժամանակ չի եղել դեպք, երբ Վերաքննիչ դատարանում Քոչարյանի գործը մակագրվի այնպիսի դատավորի, որին նույն գործով մեկ այլ բողոք է մակագրված եղել: Հայկ Ալումյանը կասկածի տակ է դրել, որ գործը սույն դատավորին է մակագրվել էլեկտրոնային ճանապարհով: Գործով անցնող մյուս մեղադրյալների պաշտպանները դատարանից ժամանակ էին խնդրել ինքնաբացարկի դիմումին մանրամասն ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշել էր Քոչարյանին ազատել կալանքից՝ Ղարաբաղի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ: Երկու օր անց՝ մայիսի 20-ին էլ նույն դատավորը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների դեմ հարուցված գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու առաջադրված մեղադրանքների համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին: Դատախազությունը և տուժող կողմի փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել այս որոշումների դեմ։ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված էր անցած տարվա դեկտեմբերի 7-ից: Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի որոշմամբ մեկ ամսով երկարաձգվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը։

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Հետագայում Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել է նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մասով՝ գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիման վրա:

Ռոբերտ Քոչարյանը իրեն առաջադրված մեղադրանքները:

Տեսանյութը՝ tert.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси