Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանյան «Բլուր» հյուրանոցային համալիրի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, ապա հնչել է կրակոց. Shamshyan.com

Երևանյան «Բլուր» հյուրանոցային համալիրի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, ապա հնչել է կրակոց. Shamshyan.com

18:44 | 12.06.2019 | Հասարակություն

Հունիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ժամը 13․45-ի սահմաներում ոսստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Քեռու փողոցի 67 հասցեում գտնվող «Բլուր» հյուրանոցային համալիրի բակում հյուրանոցի տնօրենի ու տարածքի բնակիչների միջև վիճաբանություն է տեղի ունենում։

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ վիճաբանութունը սկսվել է, երբ հյուրանոցային համալիրի տնօրենը բնակիչներից մեկին արգելել է ավտոմեքենան հյուրանոցի բակում վարել, ինչից հետո հավաքվել են մարդիկ ու սկսել են վիճաբանել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի:

Այդ ժամանակ ավտոմեքենայատիրոջ տղան հրացանով կրակել է մյուս կողմի ուղղությամբ։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները դեպքի վայրից փոքր-ինչ հեռու հայտնաբերել են կրակոց արձակած 24-ամյա Հենրիկ Աղաջանյանին, ում մոտ եղել է նաև զենքը: Հ. Աղաջանյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси