Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանը և ևս 2 մարզ սեպտեմբերից կանցնեն ընդհանուր ներառական կրթական համակարգին. նախարար

Երևանը և ևս 2 մարզ սեպտեմբերից կանցնեն ընդհանուր ներառական կրթական համակարգին. նախարար

18:01 | 12.06.2019 | Քաղաքականություն

Հայաստանի մայրաքաղաքը, ինչպես նաեւ Շիրակի եւ Արագածոտնի մարզերը այս տարվա սեպտեմբերից կանցնեն ընդհանուր ներառական կրթական համակարգին: Այս մասին հունիսի 12-ին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի, ինչպես նաեւ ֆինասավարկային եւ բյուջետային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարի խոսքով՝ երկիրն աստիճանաբար անցնում է Հայաստանի բոլոր մարզերում ընդհանուր ներառական կրթական համակարգին: «Անցյալ տարի մենք այս անցումն իրականացրել ենք Արմավիրի մարզում»,- հիշեցրեց Հարությունյանը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси