Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երկու երկրաշարժ Է տեղի ունեցել Ախալցխայի մերձակայքում

Երկու երկրաշարժ Է տեղի ունեցել Ախալցխայի մերձակայքում

15:51 | 12.06.2019 | Հասարակություն

3,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի Սամցխե Ջավախքի տարածաշրջանի Ախալցխա քաղաքից 17 կիլոմետր հեռավորության վրա՝ Ացկուրի գյուղի մերձակայքում:

Այդ մասին ասված Է հանրապետության Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 12:44-ին:

Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր 13 կիլոմետր խորության վրա: Կրկնական ցնցումներ են գրանցվել մեկ րոպե անց:

Այս անգամ մագնիտուդը կազմել Է 3,3: 

Ավերածությունների ու տուժածների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси