Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում

Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում

15:26 | 12.06.2019 | Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը ծանոթացել է քանդակագործի աշխատանքներին, հետաքրքրվել դեռևս անավարտ քանդակներով: Մոդեռն ոճով աշխատող արվեստագետը ներկայացրել է իր աշխատանքների սիմվոլիկան, որոնց հիմքում նաև ազգային միասնականության գաղափարն է:

Նախագահին են ներկայացվել նաև քանդակագործի որդու՝ նկարիչ Հրաչ Վարդանյանի աշխատանքները, որոնք արդեն իսկ ցուցադրվել են մի շարք միջազգային ցուցահանդեսներում:

Արվեստագետները նախագահին պատմել են իրենց ծրագրերի մասին, մտքեր փոխանակել ժամանակակից արվեստի զարգացման միտումների շուրջ:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси