Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հոնկոնգում ոստիկանությունն արցունքաբեր գազ և մահակներ է կիրառել ցուցարարների դեմ

Հոնկոնգում ոստիկանությունն արցունքաբեր գազ և մահակներ է կիրառել ցուցարարների դեմ

12:55 | 12.06.2019 | Հասարակություն

Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում ոստիկանությունն արցունքաբեր գազ և մահակներ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք դեմ եմ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը, հայտնում է South China Morning Post թերթը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հոնկոնգի բնակիչների բազմահազարանոց բողոքի ակցիան նոր թափ է հավաքում, քաղաքի փողոցներում բարիկադներ ու մետաղական արգելապատնեշներ են հայտնվել: Նշվում է, որ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, վերջիններս էլ փորձել են պաշտպանվել անձրևանոցների միջոցով՝ միևնույն ժամանակ հակակառավարական կարգախոսներ հնչեցնելով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси