Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժամանակ». GM վարկային կազմակերպությունը՝ հանցավոր խմբավորում. Այն ղեկավարվում է ՔԿՀ-ներից մեկի՞ց

«Ժամանակ». GM վարկային կազմակերպությունը՝ հանցավոր խմբավորում. Այն ղեկավարվում է ՔԿՀ-ներից մեկի՞ց

10:10 | 12.06.2019 | Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Շարքային քաղաքացիները ավելի հաճախ են իրենց վրա զգում երկրում առկա ամենաթողության մթնոլորտի առկայությունը:

Տարբեր քաղաքներում գովազդվում է GM վարկային կազմակերպությունը, որը խոստանում է 200 հազար դրամ վարկ տրամադրել՝ առանց ավելորդ փաստաթղթերի առկայության: Միայն թե կազմակերպությունն առաջարկում է սկզբում 35 հազար դրամի փոխանցում կատարել: Գործարքը կատարվում է հեռախոսով, իսկ գումարը փոխանցվում է ֆիզիկական անձի, ով ներկայանում է վարկային կազմակերպության ներկայացուցիչ:

Երբ գալիս է վարկը ստանալու ժամանակը, այսպես կոչված, վարկային կազմակերպության ներկայացուցիչները սկսում են հայհոյանքներ տեղալ իրենց զանգահարող «հաճախորդի» վրա:

Կան կասկածներ, որ հանցագործ խմբավորումը գործում եւ ղեկավարվում է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси