Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՎԵՏՕ շարժման ակցիան Սորոսի հիմնադրամի գրասենյակի դիմաց ավարտվեց

ՎԵՏՕ շարժման ակցիան Սորոսի հիմնադրամի գրասենյակի դիմաց ավարտվեց

18:54 | 11.06.2019 | Հասարակություն

ՎԵՏՕ շարժման բողոքի ակցիան «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակի դիմաց ավարտվեց: Ակցիան նախաձեռնող Նարեկ Մալյանն ասաց, որ հաջորդ ակցիայի մասին կհայտնի իր ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 11-ին, շարժման մասնակիցները կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել գրասենյակի դիմաց: Նրանց նպատակն էր խաթարել գրասենյակի բնականոն աշխատանքին:

Ըստ Մալյանի՝ ակցիան հաջողված է, քանի որ ոստիկանության հետ չունենալով որեւէ բախում՝ հասել են գրասենյակի մոտ:

Հիշեցնենք, որ նախորդ ակցիայի ժամանակ շարժման մասնակիցները բավականին հեռու էին գտնվում գրասենյակից եւ չկարողացան հաղթահարել ոստիկանական պատնեշը։

«Մենք ոստիկանության հետ 2 անգամ ունեցանք բախում, եւ այսօր կարողացանք, ի վերջո, մեր՝ ոչ բռնի, թավշյա ակցիան իրականացնել Սորոսի գրասենյակի դիմաց: Մեր համախմբվածության շնորհիվ մենք հասանք մեր ուզածին: Այսօր այսքանով կսահմանափակվենք»,- հայտարարեց Մալյանը:

Նա նաեւ հայտնեց, որ ՎԵՏՕ-ի օրակարգն են ներկայացրել Հայաստանի բոլոր կուսակցություններին. «Մենք 3 կետանոց օրակարգ էինք ուղարկել Հայաստանի բոլոր կուսակցություններին, եւ պատասխան ստացել ենք 3 կուսակցությունից, որն այսօր ֆեյսբուքյան մեր էջում կհրապարակենք: Այդ կուսակցություններն են ԼՀԿ-ն, ՀՀԿ-ն, ՔՊ-ն:

Նշենք, որ շարժմանն էին միացել նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւ «Ադեկվադ» ՀԿ-ի անդամները:

Արթուր Դանիելյանն ասել է, որ օտարերկրյա ցանցի դեմ պայքարը իրենց համար գերնպատակ է․ «Հայաստանում անցած տարի տեղի ունեցած հեղաշրջումը եւ պարբերաբար տապալվող սահմանադրական կարգը հիմնականում հենց հովանավորվել է օտարերկրյա գործակալական ցանցի կողմից, եւ այդ ցանցի «իզումրուդը» հենց Սորոսի գրասենյակն է Հայաստանում»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси