Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Լիքը ունենք, բոլորիդ կհասնի». ՎԵՏՕ-ն կեղծ դոլարներ է բաժանում Սորոսի գրասենյակի դիմաց

«Լիքը ունենք, բոլորիդ կհասնի». ՎԵՏՕ-ն կեղծ դոլարներ է բաժանում Սորոսի գրասենյակի դիմաց

18:39 | 11.06.2019 | Հասարակություն

ՎԵՏՕ շարժման մասնակիցները այսօր՝ հունիսի 11-ին, «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակի դիմաց կեղծ դոլարներ բաժանեցին:

«Երկիր ծախողներին, քրիստոնեություն ծախողներին, ընտանիքի մոդել փոխողներին կանչում ենք այստեղ, որ ստանան իրենց դոլարները: Չենք ուզում, որ ընտանիքի մոդելը փոխվի, դրա համար բերել բաժանում ենք: Կոչ եմ անում բոլորին, որ գան վերցնեն, մի գուցե կշտանան: Լիքը ունենք, բոլորիդ կհասնի»,- ասաց շարժման մասնակիցներից մեկը եւ նշեց, որ «Բաց հասարակությունների հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը ոչ միայն այստեղ գործունեություն է ծավալում, այլ նաեւ համարվում է Հայաստանի վարչապետ:

Այնուհետեւ շարժման մասնակիցներից մեկը այդ դոլարները նետեց գրասենյակի ուղղությամբ:

Նշենք, որ ՎԵՏՕ շարժման մասնակիցները այս պահին բողոքի ակցիա են կազմակերպել «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակի դիմաց: Նրանց պահանջն է Հայատսնաում լուծարել այդ գրասենյակը.

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси