Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Չեխովի փողոցում ծեծված պատանու վիճակը բավարար է

Չեխովի փողոցում ծեծված պատանու վիճակը բավարար է

16:15 | 11.06.2019 | Հասարակություն

Չեխովի փողոցում ծեծված 16-ամյա երեխայի վիճակը գնահատվում է բավարար։ Կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը։

«Անցել է նախատեսված հետազոտությունները։ Ներկա պահին գտնվում է նյարդավիրաբուժության բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո»,–նշեց նա։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեում անցորդները նկատել են անգիտակից վիճակում երիտասարդ տղայի։ Նրան, ըստ ականատեսների, ծեծել են եւ թողնելով փողոցում, հեռացել։ Անցորդները շտապօգնություն են կանչել եւ տղային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси