Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հնարավոր է՝ Մանվել Գրիոգրյանին վերակենդանացման բաժանմունքից պալատ տեղափոխեն. պաշտպան

Հնարավոր է՝ Մանվել Գրիոգրյանին վերակենդանացման բաժանմունքից պալատ տեղափոխեն. պաշտպան

15:25 | 11.06.2019 | Հասարակություն

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն այնպիսին է, որ բժիշկները նպատակահարմար են գտել, որ նա գտնվի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

«Այս պահին տեղի է ունենում կոնսիլիում, որի արդյունքներով հնարավոր է քննարկելի դառնա իրեն պալատ տեղափոխելու հարցը։ Պալատ տեղափոխելուց հետո կարելի է խոսել նախընտրած հիվանդանոցի մասին»,–նշեց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է նորից Մանվել Գրիգորյանին «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխեն, պաշտպանը պատասխանեց. «Սադիզմն այն աստիճանի է, որ նորից պետք է «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվի՞»։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը շարունակում է գտնվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից ծայրահեղ ծանր վիճակով։

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси