Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ավանում մեքենան շրջվել է՝ հայտնվելով գերեզմանատան տարածքում. վարորդը հոսպիտալացվել է

Ավանում մեքենան շրջվել է՝ հայտնվելով գերեզմանատան տարածքում. վարորդը հոսպիտալացվել է

12:25 | 10.06.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 01:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի 14-րդ փողոցում՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 318» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Դ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, հայտնվել գերեզմանատան տարածքում եւ կողաշրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ ուղղել այն:

Վարորդը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси