Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռոբերտ դե Նիրոյի նախկին կինը պահանջում է դերասանի 500 մլն դոլար ունեցվածքի կեսը

Ռոբերտ դե Նիրոյի նախկին կինը պահանջում է դերասանի 500 մլն դոլար ունեցվածքի կեսը

18:40 | 08.06.2019 | Մշակույթ

«Օսկարի» կրկնակի դափնեկիր Ռոբերտ դե Նիրոյի երկրորդ նախկին կինը՝ Գրեյս Հայթաուերը, Մանհեթենի գերագույն դատարանում հայտարարել է, որ ցանկանում է ստանալ դերասանի 500 մլն դոլար գնահատվող կարողության կեսը:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 64-ամյա նախկին բորտուղեկցորդուհին 2004-ին դերասանի հետ ամուսնական պայմանագիր է կնքել՝ սահմանափակելով իրեն 6 մլն արժողությամբ բնակարանով, 500 000 դոլար կանխիկ գումարով և 1 մլն դոլարի ամուսնալուծության վճարով:  

Գրեյսի փաստաբանը պնդում էր, որ նախաամուսնական պայմանագիրը իր պաշտպանյալին իրավունք էր տալիս 75-ամյա դերասանի ունեցվածքի կեսի նկատմամբ, որը նա վաստակել է երկրորդ ամուսնության ընթացքում իր բոլոր 35 բիզնեսներից:

Դերասանական փայլուն կարիերա կերտելուց բացի Դե Նիրոյին են պատկանում Greenwich Hotel հյուրանոցը, Nobu/Tribeca Grill ռեստորանների ցանցը, «Տրիբեկա» կինոփառատոնը և Canal Productions պրոդյուսերական ընկերությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси