Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արարատի մարզում բախվել են Opel-ը, Subaru-ն և ВАЗ 2103-ը, կա 1 զոհ, 4 վիրավոր. Shamshyan.com

Արարատի մարզում բախվել են Opel-ը, Subaru-ն և ВАЗ 2103-ը, կա 1 զոհ, 4 վիրավոր. Shamshyan.com

18:08 | 08.06.2019 | Պատահարներ

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։05-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են ВАЗ 2103 մակնիշի 26 ՏՍ 145 համարանիշի, Opel Vectra մակնիշի 34 TQ 901 համարանիշի և Subaru մակնիշի 35 PC 740 համարանիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես տեղեկացնում էր shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց բոլորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկները տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ ստացվեց որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «03»-ը կողաշրջվել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси