Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ավստրալիայում ազատ կարձակեն վտանգավոր սերիական մոլագարին

Ավստրալիայում ազատ կարձակեն վտանգավոր սերիական մոլագարին

11:25 | 08.06.2019 | Հասարակություն

Սեռական բնույթի, այդ թվում՝ երեխաների նկատմամբ հրեշավոր հանցագործություններ կատարած սերիական մոլագարը այս հանգստյան օրերին բանտից կազատվի, չնայած հոգեբույժի նախազգուշացմանը, հայտնում է Daily Mail-ը:

64-ամյա Հարի Մայքլ Նարքլը իր հանցագործությունները կատարել է 40 տարի շարունակ եւ ի վերջո հայտնվել էր ճաղերի հետեւում: Նա առաջին անգամ բանտից ազատվել էր 2009 թվականին:

Դրանից անմիջապես հետո մոլագարը անօթեւան տղամարդուն թմրանութեր էր ներարկել եւ բռնաբարել:

Նարքլը դատարանում հրաժարվել էր ընդունել կատարված հանցագործության համար իր պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ զոհերն իրենք են իրեն սադրել:

Դրանից հետո արդեն բանտում նա հարկադիր ուժում էր ստացել, սակայն հոգեբույժ Մարկ Հոլը պնդում է, որ Նարքլը կշարունակի կատարել հանցագործություններ, եւ հնարավոր է՝ հաջորդ անգամ արդեն կդիմի սպանության:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси