Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մտքերի հայկական գագաթնաժովը բանականության մի փոքր տապան է. ՀՀ նախագահ

Մտքերի հայկական գագաթնաժովը բանականության մի փոքր տապան է. ՀՀ նախագահ

10:48 | 08.06.2019 | Քաղաքականություն

Մի բան աներկբայորեն հստակ է՝ մենք վատ ենք վարվում մեր բնության հետ։ Եթե նայենք աշխարհաքաղաքականությանը, ապա այստեղ էլ անորոշություն է տիրում։ Անորոշություններ կան Եվրոպայում, ԱՄՆ-ում և Միջին Արևելքում, Մտքերի հայկական գագաթնաժողովի բացմանն այսօր ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ աշխարհը հեղեղված է նոր գաղափարներով, սակայն միաժամանակ լայն տարածում են գտել պոպուլիզմն ու թյուրըմբռնումը։

«Այս գագաթնաժողովը բանականության մի փոքր տապան է։ Նոյյան տապանը չէ, բայց հայկական տապանն է, որտեղ մարդիկ հավաքվել են և քննարկում են, թե ինչպես փրկել աշխարհը։ Շատ ուրախ եմ մոլորակի ապագայով մտահոգված այդ տապանը հենց Հայաստանում հանգրվանած տեսնել։

Մենք պետք է սկսենք անդրադառնալ բանականության այն հարցին, թե ինչ է կատարվում։ Առաջին հարց՝ ի՞նչ է տեղի ունենում մերօրյա աշխարհում, երկրորդ հարց՝ ի՞նչ անել այդ կապակցությամբ և երրորդ՝ ինչպե՞ս անել այն, ինչ պետք է անել։ Սրանք գլոբալ, շատ կարևոր հարցեր են», - ասաց ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց գագաթնաժողովի բոլոր կազմակերպիչներին և միաժամանակ հույս հայտնեց, որ բանականության հայկական գագաթաժողովն ամենամյա բնույթ կկրի։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси