Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ-ում 49 մլն դոլարով վաճառքի է հանվել Բրեդ Փիթի և Ջենիֆեր Էնիսթոնի նախկին առանձնատունը

ԱՄՆ-ում 49 մլն դոլարով վաճառքի է հանվել Բրեդ Փիթի և Ջենիֆեր Էնիսթոնի նախկին առանձնատունը

10:40 | 08.06.2019 | Հասարակություն

ԱՄՆ Լոս Անջելես շրջանի Բևեռլի Հիլզ քաղաքում վաճառքի է հանվել հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթի և Ջենիֆեր Էնիսթոնի նախկին առանձնատունը, գրում է Daily Mail-ը:

Հայտնի դերասանները համատեղ տանն ապրել են շուրջ 5 տարի՝ 2001-2006թթ., իսկ ամուսնալուծությունից հետո վաճառել են այն:

Հայտնի է, որ զույգը 18 տարի առաջ առանձնատունը ձեռք է բերել 13,5 մլն դոլարով, իսկ այժմ այն վաճառքի է հանվել 49 միլիոնով:

Առանձնատունը համալրված է տնային մարզասրահով, բարով, մարմարե տաքացվող հատակով, իսկ կից հողատարածքում առկա է լողավազան, թենիսի դաշտ և հյուրատուն:

Փիթն ու Էնիսթոնը պաշտոնապես ամուսնալուծվել են 2006թ.-ին: 2014թ.-ին Փիթն ամուսնացել է դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ, որից բաժանվել է 2 տարի անց, իսկ Ջենիֆեր Էնիսթոնը 2015թ.-ին ամուսնացել է դերասան Ջասթին Թերուի հետ: Զույգն ամուսնալուծվել է 2017թ.-ին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси