Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Վովայի Արշակը» Իոաննիսյանի դեմ հայց է ներկայացրել` իրեն «քրեական հեղինակություն» անվանելու համար

«Վովայի Արշակը» Իոաննիսյանի դեմ հայց է ներկայացրել` իրեն «քրեական հեղինակություն» անվանելու համար

10:33 | 08.06.2019 | Հասարակություն

ՀՀ նախկին ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը («Վովայի Արշակ») քաղաքացիական հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ: Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Հայցի պատճառը այն է, որ Դանիել Իոաննիսյանը Արշակ Հակոբյանին անվանել է  «քրեական հեղինակություն»:  Հակոբյանը զրպարտություն համարվող տեղեկության հերքում և փոխհատուցում է պահանջում, սակայն Դատալեքսում նշված չէ, թե ինչ չափի փոխհատուցում է պահանջում Հակոբյանը:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին  մեղադրել էր նրանում, որ վերջինս մտերիմ հարաբերություններ ունի քրեական հեղինակություններ` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի (նախկին ոստիկանապետ Վլադիմիր գասպարյանի թիկնազորի պետ-խմբ)  հետ: ԱԱԾ տնօրենն էլ անդրադառնալով մեղադրանքներին ասել էր, որ Իոաննիսյանը պատվեր է կատարում. «Իսկ որ սենսացիա են ուզում անել, խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին՝ հանգիստ նստի տեղը»:

Նշենք, որ Բաբկեն Ղազարյանը` «Թոխմախի Բաբո»-ն նույնպես հայց է ներկայացրել Իոաննիսյանի դեմ` դարձյալ պահանջելով փոխհատուցում և զրպարտություն համարվող տեղեկությունների հերքում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси