Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այսօր սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրն է

Այսօր սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրն է

10:41 | 07.06.2019 | Մշակույթ

2018 թվականի դեկտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան իր բանաձեւով (A/RES/73/250) հունիսի 7-ը հռչակեց Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր (World Food Safety Day), փոխանցում է Calend-ը: 

Մարդկային կայուն զարգացման գործընթացին հասնելու գործում միջազգային հանրության առջեւ դրված նպատակներն անքակտելիորեն կապված են առողջ եւ լիարժեք սնվելու հարցերի հետ ոչ միայն Երկրագնդի առանձին տարածաշրջաններում սովի խնդիրները հաղթահարելու, այլեւ առողջ կենսակերպի սկզբունքներին հասնելու համար, այդ թվում՝ սննդամթերքի անվտանգության ապահովման միջոցով:

Սննդամթերքի անվտանգությունը պետք է ապահովվի աճելու եւ արտադրվելու վայրից մինչեւ մարդու սեղան ամբողջ ճանապարհին: Այստեղ պետք է հաշվի առնվեն հատիկավորների, հատիկալոբազգիների, պտուղ-բանջարեղենի եւ հատապտուղների աճման փուլում պարարտանյութերի եւ վնասատուների դեմ պայքարի միջոցների անվտանգ օգտագործման գործոնները, մսամթերքի, թռչնի եւ ձկան անվտանգ արտադրությունը, դրանց պահպանման եւ փոխադրման ճիշտ եղանակները, ինչպես նաեւ մշակումը սնունդ պատրաստելիս կամ սնունդի մեջ գործածելիս:  Այս փուլերից յուրաքանչյուրում սնունդի մեջ գործածվող կամ դրա պատրաստման համար օգտագործվող մթերքները մարդու առողջության համար կարող են դառնալ վտանգի աղբյուր, եթե խախտվեն արտադրության, փոխադրման, պահելու կամ ճիշտ պատրաստելու հաստատված կանոնները: Այս վտանգը կրում է առավելապես միկրոբիոլոգիական կամ քիմիական բնույթ:

Սննդամթերքի անվտանգության առանձին խնդիր է սննդամթերքի պատրաստման մշակույթը եւ գործածման գործընթացը, երբ սպառողն ինքն է խախտում հիգիենայի, ճիշտ սնվելու եւ փոխադրման, պահելու եւ սնունդի մեջ գործածելու համար մթերքների նախապատրաստման հիմնական բազային սկզբունքները:

Այս բոլոր խնդիրները մարդու առողջությանը զգալի վնաս են հասցնում՝ առանձին տարածաշրջաններում լուրջ սպառնալիք ներկայացնելով կամ պարբերական բնույթ կրելով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սննդային ինֆեկցիաների, ինչպես նաեւ սննդային ծագման հիվանդությունների հետեւանքով աշխարհում ամեն տարի մահանում է մոտ 3 մլն մարդ, իսկ այս ծագմամբ հիվանդությունների գրանցվող թիվը կազմում է տարեկան շուրջ 600 մլն դեպք: Սա առաջին հերթին վերաբերում է զարգացող երկրներին, ինչպես նաեւ զարգացած տնտեսությամբ երկրներում մարգինալ խմբերի, միգրանտների կարգին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси