Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Առաջին խմբում 46 գոլ խփած ռմբարկուն տեղափոխվեց Փյունիկ

Առաջին խմբում 46 գոլ խփած ռմբարկուն տեղափոխվեց Փյունիկ

18:53 | 06.06.2019 | Սպորտ

Armsport.am-ը գրում է.

Ռուս հարձակվողական ոճի կիսապաշտպան Ստանիսլավ Եֆիմովը համալրեց «Փյունիկի» շարքերը: Հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Եֆիմովի վերջին ակումբը եղել է Երևանի «Երևանը», որի կազմում Հայաստանի Առաջին լիգայի առաջնության այս խաղարկությունում դարձել է 46 գոլի հեղինակ և հանդիսանում է առաջնության լավագույն ռմբարկուն:

Եֆիմովն ավելի վաղ հանդես է եկել «Սմենայի», «Լոկոմոտիվ-2»-ի, «Նոստայի», «Խիմկիի», «Ռիգայի», «Տրոիցկի», «Արարատ-Մոսկվա 2»-ի կազմերում:

Այսօր «Փյունիկը» նաև հայտարարել էր Էդգար Մանուչարյանի վերադարձի մասին:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси