Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բաղրամյան պողոտան փակ է. Ինչ միջոցառումներ են ընթանում Երևանում հունիսի 1-ին

Բաղրամյան պողոտան փակ է. Ինչ միջոցառումներ են ընթանում Երևանում հունիսի 1-ին

16:28 | 01.06.2019 | Մշակույթ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, մայրաքաղաքում բազմապիսի միջոցառումներ են կազմակերպվել երեխաների համար:

Նախ, ամբողջությամբ փակ է Բաղրամյան պողոտան. Ազգային ժողովի այգում միջոցառումները սկսվել են ժամը 12:00-ին, որին մասնակցում են թատերական խմբեր, կրթամշակութային համալիրներ, ծաղրածուներ:

Ազգային ժողովի այգում կլինեն արտադպրոցական կենտրոնների տոնավաճառ, զիփլայն, ավտոմոդելավորման ցուցադրություն, հանրային քննարկում երեխաների խնդիրների շուրջ, հեքիաթների ընթերցում, իսկ 18:30-21:00-ն կարող են ուրախանալ դիսկոտեկում:

Բաղրամյան պողոտայում նախատեսված է խոհարարական, հրուշակեղենի, լեգոյի և ռոբոտաշինության, խեցեգործության վարպետաց դասեր, նաեւ կավճանկարչություն մինչեւ ժամը 18.00-ն:

Պողոտայում գործում է լուսանկարման տաղավար, մանկական վերնիսաժ, երաժշտական հարթակ, վոլեյբոլի, ֆուտբոլի, բակային խաղեր:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում էլ ժամը 13:00-ին տեղի կունենա «Կոմիտասն ու Թումանյանը՝ մանուկների աչքերով» խորագրով միջոցառումը: Այն նվիրված է Վարդապետի և Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակներին: Միջոցառումը ներկայացնում է «Տունտունիկ» կրթամշակութային կենտրոնը, ելույթներով հանդես կգան կենտրոնի սաները:

ՀՀ նախագահի նստավայրում եւս միջոցառումներ են կազմակերպված, որը մեկնարկել է հատուկ համերգով, ինչին հաջորդել է ուրախ երգն ու պարը: Փոքրիկների համար կազմակերպվել են ժամանցային և ուսուցողական խաղեր:

Միջոցառումներ են կազմակերպվել նաեւ «Նոր Երևան» զբոսահամալիրում, որտեղ տեղի է ունեցել զբոսայգու պաշտոնական բացումը: Այն գտնվում է Սարյան-Մաշտոց հատվածում: Դրան հաջորդել են տոնական միջոցառումներ՝ երաժշտական համարներ, ֆլեշմոբեր, հեծանվային տուրնիր և այլն:

Երևանի կենդանաբանական այգին էլ բոլոր փոքրիկներին հրավիրում է մասնակից դառնալու տոնական զվարճալի ծրագրին: Երեխաների մուտքը կենդանաբանական այգի կլինի անվճար:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси