Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարված Նարինե Թուխիկյանին կփոխարինի Արթուր Հովհաննիսյանը

ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարված Նարինե Թուխիկյանին կփոխարինի Արթուր Հովհաննիսյանը

12:15 | 31.05.2019 | Քաղաքականություն

Պատգամավորական մանդատից հրաժարված Նարինե Թուխիկյանին, ամենայն հավանականությամբ կփոխարինի ՀՀ Կառավարության «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, մեր գործընկեր Արթուր Հովհաննիսյանը, ինչը նշանակում է, որ Ազգային ժողովում լրագրող պատգամավորների թիվը կավելանա եւս մեկով։

Ինչպես հայտնի է, Նարինե Թուխիկյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել, նա ամենայն հավանականությամբ, կնշանակվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ և Նազենի Ղարիբյանի փոխարեն կհամակարգի մշակույթի ոլորտը:

Արթուր Հովհաննիսյանը լրագրող է, աշխատել է A1+-ում, 1in.am-ում, ParaTV-ում։ Այսօր արդեն նրա ընկերները, այդ թվում նախկին լրագրող պատգամավորները շնորհավորում են հնարավոր առաջխաղացման լուրի առթիվ։ Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցությունից Սիսակ Գաբրիելյանը գրել է. «Շնորհավորում եմ, ընկերս, ու սպասում»: Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Էդգար Առաքելյանն էլ մեկնաբանության մեջ ավելացրել էր «Մենք էլ, մենք էլ»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси