Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՋՕ ընկերությունները տարիներով ձեւավորել են կոռուպցիոն սխեմաներ, յուրացրել գումարներ. պետության վնասը մոտ 3 մլրդ դրամ է

ՋՕ ընկերությունները տարիներով ձեւավորել են կոռուպցիոն սխեմաներ, յուրացրել գումարներ. պետության վնասը մոտ 3 մլրդ դրամ է

11:39 | 31.05.2019 | Քաղաքականություն

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ տարածքում առանձին իրավաբանական անձանց կարգավիճակներով գործող, շահույթ չհետապնդող ջրօգտագործող ընկերությունների գործունեության ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, հաղորդում է Գլխավոր դատախազությունը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարիներ շարունակ ՋՕԸ-ների մասնակցությամբ ձևավորվել և գործել են չարաշահումների կոռուպցիոն սխեմաներ, որոնց միջոցով կեղծվել են ջրօգտագործման մատուցման ծառայությունների, մատակարարված ջրաքանակի, կրած վնասների տվյալները, յուրացվել պետական բյուջեից ստացված սուբսիդավորման գումարները: 

Ջրօգտագործող ընկերությունների գործունեության ոլորտում արձանագրված չարաշահումների՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մաս), ինչպես նաև  ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութության (315-րդ հոդվածի 2-րդ մաս) վերաբերյալ 2018-2019 թվականների ընթացքում հարուցվել է 11 քրեական գործ:

Վերջիններիս ուսումնասիրությունը փաստում է, որ 2016-2018թթ. ընթացքում ինչպես միասնական, այնպես էլ առանձին իրավաբանական անձանց կարգավիճակներով գործող, շահույթ չհետապնդող մի քանի ՋՕԸ-ների տնօրենները, օգտվելով ՀՀ ԷԵԲՊ նախարարության ջրային կոմիտեի իրավասու աշխատակիցների կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու, ապօրինի ջրամատակարարման և ջրօգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքից, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խախտել են բաժանորդների հետ կնքված 2016-2018թթ. ընթացքում ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները: Առանց ջրաչափեր տեղադրելու՝ մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն գրացել են հեկտարներով: Դրանով նրանք բաժանորդներին փաստացի զրկել են մատակարարված ոռոգելի ջրի ծավալները վերահսկելու հնարավորությունից, կատարել են հավելագրումեր, որից հետո այդ տվյալները ներառելով էլեկտրոնային մատյաններում իբրև մատակարարված ջրի, ծառայությունների և բաժանորդներից գանձվող գումարային պարտքերի տվյալներ, փաստացի ուռճացրել են մատուցված ծառայությունների ծավալները:

Այնուհետև, վերը նշված արհեստական եղանակով գոյացած ջրօգտագործողների պարտքերը մարելու և կարկտահարումների հետևանքով առաջացած վնասները վերականգնելու համար, 2016-2017թթ. ՀՀ բյուջեից սուբսիդավորված, ընկերությունների հաշվեկշռին մուտքագրված ֆինանսական միջոցները հաշվապահորեն ձևակերպել են որպես բաժանորդների անվամբ կուտակված պարտքերի մարում: Միևնույն ժամանակ նրանք վարձակալության և տարաբնույթ ծառայությունների ձեռք բերման վերաբերյալ ձևական պայմանագրեր են կնքել, որոնցով նախատեսված ծառայությունները մատուցվել են ոչ ամբողջ ծավալներով կամ ընդհանրապես չեն մատուցվել: Բացի այդ, քաղաքացիների՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում, կեղծ աշխատանքային պայմանագրեր կազմելու եղանակով, նրանց հրամանագրել են որպես ջրբաշխներ և նրանց փաստացի չկատարած աշխատանքի դիմաց դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի գումարները յուրացրել են:

Այս չարաշահումների դեպքերով նախաքննության ընթացքում կատարված նախնական հաշվարկով պատճառված վնասը կազմել է 2 մլրդ 857մլն ՀՀ դրամ։

Արձանագրված չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործերը վերաբերում են Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերում գործող առանձին ջրօգտագործող ընկերությունների գործունեությանը:

Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, պատճառված վնասի չափը հստակեցնելու և պատասխանատու անձանց պարզելու ուղղությամբ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси