Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սաուդյան Արաբիայի թագավորը կոչ է արել հակադարձել Իրանի «հանցավոր» գործողություններին

Սաուդյան Արաբիայի թագավորը կոչ է արել հակադարձել Իրանի «հանցավոր» գործողություններին

10:21 | 31.05.2019 | Քաղաքականություն

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը Պարսից ծոցի արաբական երկրներին կոչ է արել համագործակցել Իրանի «հանցավոր» գործողություններին հակադարձելու հարցում, տեղեկացնում է AFP-ն։

«Իրանական ռեժիմի միջամտությունը տարածաշրջանի երկրների ներքին գործերին, միջուկային եւ հրթիռային ծրագրերի զարգացումը եւ ազատ միջազգային փոխադրումների սպառնալիքները վտանգավոր են նավթի գլոբալ մատակարարումների համար»,- ասել է նա Մեքքայի գագաթաժողովում։

Նրա խոսքով՝ «Իրանի վերջին շրջանի հանցավոր գործողությունները պահանջում են, որպեսզի մենք բոլորս լրջորեն աշխատենք Ծոցի երկրների անվտանգության ապահովման ուղղությամբ»։

Նրա մեկնաբանությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի ազգային հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ասել էր, որ Իրանը գրեթե հաստատ կանգնած է չորս նավերի սաբոտաժի թիկունքում, ներառյալ երկու սաուդյան նավթային լցանավերը ԱՄԷ-ի ափերին՝ ապացույցներ չներկայացնելով։

Սաուդյան Արաբիան՝ ԱՄՆ հավատարիմ դաշնակիցը, ընդունում է արաբական մուսուլմանական աշխարհի առաջնորդներին՝ անցկացնելու համար Պարսից ծոցի երկրների եւ արաբական պետությունների արտահերթ գագաթաժողով։

Էր Ռիադը կոչ է արել բանակցություններ անցկացնել՝ Իրանին հակադարձումը քննարկելու եւ Թեհրանին մեկուսացնելու համար՝ ռազմական առճակատման երկյուղների ֆոնին։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси