Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թուրքմենստանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է. Մհեր Գրիգորյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի հետ

Թուրքմենստանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է. Մհեր Գրիգորյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի հետ

10:15 | 31.05.2019 | Քաղաքականություն

Աշխատանքային այցով Աշխաբադում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 30-ին հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։

Կառավարությունից NEWS.aqm-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նշվել է հայ-թուրքմենական միջպետական համագործակցության վերջին շրջանի դինամիկան, կարեւորվել է փոխադարձ այցերի, առեւտրատնտեսական փոխգործակցության եւ հումանիտար-մշակութային շփումների աշխուժացումը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գոհունակությամբ են արձանագրել, որ 2017թ. համեմատ 2018թ. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է` հասնելով 31 մլն ԱՄՆ դոլարի:

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են նաեւ գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացումը, անդրադարձել են երկու երկրների մայրաքաղաքներում փոխադարձաբար առեւտրի տների հիմնման ու Աշխաբադ-Երեւան ուղիղ չվերթի վերաբացման հարցերին։

Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով էներգետիկ բնագավառում համագործակցության խորացմանը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси