Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բրազիլիայում նախագահի վրա դանակով հարձակված տղամարդուն անմեղսունակ են ճանաչել

Բրազիլիայում նախագահի վրա դանակով հարձակված տղամարդուն անմեղսունակ են ճանաչել

18:37 | 28.05.2019 | Հասարակություն

Դաշնային դատավոր Բրունու Սավինուն անմեղսունակ է ճանաչել տղամարդուն, որը ընտրարշավի ժամանակ հարձակվել էր Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի վրա, հայտնում է «Globo» պորտալը։

Դատարանի վճռի համաձայն՝ Ադելիու Բիսպու դի Օլիվեյրան տառապում է «մշտական զառանցական խանգարմամբ» և դրա հետ կապված չի կարող քրեական պատիժ կրել։

Այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ամբաստանյալը կսկսի բուժվել համապատասխան հաստատությունում։

Բոլսոնարուն վիրավորվել էր ընտրարշավի հանրահավաքի ժամանակ Ժուիզ դի Ֆորու քաղաքում (Մինաս Ժերայս նահանգ) 2018 թվականի սեպտեմբերի 6-ին, ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси