Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իրանում սպանվել է Թեհրանի նախկին քաղաքապետի երկրորդ կինը

Իրանում սպանվել է Թեհրանի նախկին քաղաքապետի երկրորդ կինը

17:50 | 28.05.2019 | Հասարակություն

Իրանում սպանվել է Թեհրանի նախկին քաղաքապետ Մոհամմադ Ալի Նաջաֆիի երկրորդ կինը, հաղորդում  է ISNA-ն՝ վկայակոչելով Թեհրանի դատախազության ներկայացուցիչ Մոհամմադ Շահրիարիին:

Նրա խոսքով՝ երիտասարդ կինը սպանվել է սրտին արձակված կրակոցից: Ներկայումս սպանության վայրում համապատասխան միջոցառումներ են անցկացվում, հարցաքննվում են մարդիկ, որոնք հնարավոր է առնչություն ունեն սպանության հետ: Հարցին՝ կալանավորվել է արդյոք Նաջաֆին կնոջ սպանության կապակցությամբ, նա նշել է, որ նման բան չի լսել եւ նա սպանության վայրում չի եղել:

Մոհամմադ Ալի Նաջաֆին 67 տարեկան է, մինչեւ մայրաքաղաքի քաղաքապետ նշանակվելը եղել է  Իրանի նախագահ Հասան Ռոհանիի տնտեսական հարցերով խորհրդականը: Թեհրանի քաղաքապետ ընտրվել է 2017-ի օգոստոսին, սակայն անցյալ տարվա մարտին առողջական վիճակի պատճառով հրաժարական էր տվել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси