Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանում 33-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կայանված BMW-ին. կան վիրավորներ. shamshyan.com

Երևանում 33-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կայանված BMW-ին. կան վիրավորներ. shamshyan.com

17:42 | 28.05.2019 | Հասարակություն

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Գարեգին Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի 35 FՍ 361 համարանիշի ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանի Շոպրոնի փողոցում բախվել է կայանված վիճակում գտնվող Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Վարազդատ Ավենյանին պատկանող BMW մակնիշի 01 QX 085 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, BMW-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Հենրիկ Սաֆարյանին պատկանող կայանված վիճակում գտնվող Opel Zafira մակնիշի 35 XT 503 համարանիշի ավտոմեքենային։ 

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել են սթափ։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси