Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Եթե լինեն ընտրակաշառք բաժանող արկածախնդիրներ, կստանան համարժեք պատասխան․ Օսիպյան

Եթե լինեն ընտրակաշառք բաժանող արկածախնդիրներ, կստանան համարժեք պատասխան․ Օսիպյան

19:00 | 27.05.2019 | Քաղաքականություն

Մայիսի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:

Մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը եւ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Դավիթ Սարգսյանը:

Խորհրդակցության գլխավոր թեման՝ Կոտայքի մարզում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն էին:

Վալերի Օսիպյանը հանձնարարականներ տվեց ինչպես քարոզարշավին, այնպես էլ ընտրությունների օրը իրականացնել ուժեղացված ծառայություն, բացառել հակաօրինական ցանկացած դրսեւորում:

Ինչ վերաբերում է ընտրակաշառք հասկացությանը, ոստիկանության պետը նշեց, որ անցած տարի ոստիկանությունը մի շարք համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին արդեն ապացուցել է, որ մերօրյա Հայաստանում այդ արատավոր երեւույթը բացառված է: Խիստ հանձնարարական տրվեց՝ եթե լինեն նման արկածախնդիրներ, որոնք ընտրակաշառք բաժանելու անգամ փորձ կանեն՝ ոստիկանության կողմից կստանան համարժեք պատասխան:

Օրինական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված մի շարք հարցեր քննարկելուց հետո, խորհրդակցությանը խոսվեց նաեւ հանցագործությունների բացահայտումների, ամենամսյա պարգեւավճարների եւ ոստիկանության ծառայության մասին հարցեր:

Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը շրջեց բաժնի տարածքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին, տվեց կոնկրետ հանձնարարականներ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси