Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի լայնածավալ զորավարժությունների վրա

Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի լայնածավալ զորավարժությունների վրա

18:53 | 27.05.2019 | Քաղաքականություն

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ մայիսի 27-ին ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին եւ Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:  Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։ 

Հանդիպման նպատակն էր հայ-ադրբեջանական պետական սահմանի եւ արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակի, տեղի ունեցած զարգացումների շուրջ կարծիքների փոխանակումը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարեւորել է 2018թ. հոկտեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության միջեւ հաստատված օպերատիվ կապի նշանակությունը` վերստին շեշտելով նմանատիպ հաղորդակցության գործարկման անհրաժեշտությունը մի կողմից՝ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով եւ մյուս կողմից՝ հակամարտող կողմերի ռազմական ղեկավարության միջեւ:

ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակիցների ուշադրությունը սեւեռել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, առանց միջազգային հանրությանը վաղօրոք տեղեկացման, ս.թ. մայիսին անցկացված լայնածավալ զորավարժությունների ու վերջին շրջանում հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա՝ դիպուկահարների ներգրավմամբ: Նշել է, որ չնայած այս բացասական միտումների, Հայաստանը շարունակում է կողմակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը, միջադեպերի կանխարգելմանը եւ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացմանը՝ բոլոր տեսակի սադրանքները բացառելու նպատակով:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ավելացրել է նաեւ, որ ՀՀ զինված ուժերը եւ Արցախի պաշտպանության բանակը աչալրջորեն հետեւում են իրավիճակին եւ վերահսկում հակառակ կողմի ցանկացած տեղաշարժ՝ իրենց առաջնահերթ առաքելությունը համարելով ռազմավարական եւ մարտավարական մակարդակներում ռազմական բալանսի պահպանման միջոցով խաղաղ բանակցությունների համար բարենպաստ պայմանների ապահովումը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси