Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ճի՞շտ է, որ ժամանակին հարսանիք չեք արել». Փաշինյանին առաջարկեցին տարազներով ամուսնական արարողություն կազմակերպել

«Ճի՞շտ է, որ ժամանակին հարսանիք չեք արել». Փաշինյանին առաջարկեցին տարազներով ամուսնական արարողություն կազմակերպել

18:07 | 27.05.2019 | Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ շրջայց կատարեց հայկական արտադրության ապրանքների տաղավարներով:

Տաղավարներից մեկում վարչապետին ներկայացրին Հայաստանի տարբեր շրջանների ասեղնագործություններ՝ Այնթափ, Ուրֆա, Սյունիք: Գործարարը նշեց, որ ցավոք, այս ամենը կորսված է. «Այլեւս չունենք Հայաստանում պատվերներ, մարդիկ, որոնք կարող են այս ասեղնագործություններն անել: Մենք հարսանիքների կազմակերպման շրջանակներում վերականգնում ենք այդ ամենը: «Սիսիանի Վաղատինք գյուղն է հարսանեկան գյուղ ասվածը»:

Տաղավարի հեղինակներից մեկը դիմեց վարչապետին. «Ճի՞շտ է, որ դուք ժամանակին հարսանեկան արարողություն չեք ունեցել»: Ստանալով դրական պատասխան, նա ասաց. «Հիմա հնարավորություն ունեք ավանդական ձեւով անելու ձեր ամուսնական արարողությունը: Պետք է կրեք ձեր նախնիների տարազները»:

Նիկոլ Փաշինյանը ժպիտով արձագանքեց. «Հետաքրքիր առաջարկ է, կմտածենք»: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси