Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Խոշոր ներդրողների մուտքը շատ կարեւոր է, բայց նրանք գնում են տաղանդավոր մարդկանց հետեւից. Փաշինյան

Խոշոր ներդրողների մուտքը շատ կարեւոր է, բայց նրանք գնում են տաղանդավոր մարդկանց հետեւից. Փաշինյան

12:46 | 27.05.2019 | Քաղաքականություն

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մեծ բանավեճ է խենթության եւ իրատեսության միջեւ։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Սյունիքի մարզում ներդրումային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել այնպիսի մարդկանց երկիր, որոնք հավատում են իրենց ուժերին եւ հավատում են, որ իրենց գաղափարները կարող են իրագործել»,–նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը շեշտում է՝ Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա. «Կապ չունի, թե ինչ մակարդակի անհատական ջանք է դա, որովհետեւ այն, ինչ ունենք, չեմ հոգնի ասել՝ մենք նախ ունենում ենք որպես գաղափար։ Տաթեւերը, որը Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է, մի խումբ մարդկանց գաղափար էր, որ իրագործվեց եւ դժվար է ասել, թե ի սկզբանե որքան մարդ կար, որ հավատում էր դրան եւ որքան մարդ կար, որ չէր հավատում դրան»։

Վարչապետի համոզմամբ՝ կարեւոր է, որ մարդիկ երազեն եւ իրագործեն իրենց երազանքները. «Մեր մեծագույն խնդիրն է ՀՀ–ում հնարավորինս շատ մարդու ստեղծագործելու եւ երազելու եւ այդ երազանքը իրագործելու համարձակությամբ օժտելն է։ Այս տնտեսական մարզային ֆորումները հենց այդ նպատակին են ծառայում, որ մենք ՀՀ ամեն մարզում այս ուղերձը հղենք բոլոր մարզերի բնակիչներին, որ տնտեսական զարգացումը առաջին հերթին հենվում է անհատների վրա»։

Փաշինյանն ընդգծում է՝ Հայաստանում տաղանդավոր մարդիկ են ապրում, իսկ խոշոր ներդրողները գնում են տաղանդավոր մարդկանց հետեւից. «Իհարկե շատ կարեւոր են խոշոր ներդրողներն ու խոշոր կորպորացիաների մուտքը ՀՀ, բայց ես ուզում եմ ասել, որ իմ խորին համոզմամբ ու վերլուծությամբ՝ այդ խոշոր ներդրողները գնում են տաղանդավոր մարդկանց հետեւից։ Մեր խնդիրն է ցույց տալ, որ ՀՀ–ում ապրում են տաղանդավոր մարդիկ, որոնք ոչ միայն կարող են իրենց երազանքներն իրականցնել այլ նաեւ միջավայր ստեղծել ուրիշների երազաների իրականացման համար։ 

Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, բայց նրանցից շատերը գուցե այդ մասին չգիտեն եւ մեր խնդիրն է, որ նրանք տեսնեն, հավատան եւ հաղթեն»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси