Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սահմանվել է գույքը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել. պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է ԴԱՀԿ-ի օրինագիծը

Սահմանվել է գույքը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել. պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է ԴԱՀԿ-ի օրինագիծը

11:45 | 27.05.2019 | Քաղաքականություն

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և կից ներկայացված օրենքի նախագծերը:

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ օրենքն ընդունվել է 1990 թ-ին մայիս ամսին, որից հետո ՀՀ-ի իրավական համակարգը բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ է կրել: «Արդյունքում օրենքն այսօր այն ունի մի շարք թերություններ և հակասություններ և չի համապատասխանում Սահմանադրական դատարանի, Վճառաբեկ դատարանի որոշումներին, ինչպես նաև ՄԻԵԴ-ի վճիռների հիման վրա ձևավորված պրակտիկային»,-ասաց նա:

Բացի այդ, ըստ նրա, ԴԱՀԿ ոլորտում որոշ խնդիրները բացասաբար են անդրադառնում նաև ՀՀ-ի գործարար միջավայրի, այդ թվում Համաշխարհային բանկի՝ «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ-ի դիրքի վրա:

 

Հաշվի առնելով սա, Զեյնալյանը նշեց, որ մշակվել է օրենքի նախագիծը և նախատեսում է մի շարք բարեփոխումներ՝ մասնավորապես առաջարկվում է կատարողական թերթի տրամադրումը:

«Ներկայումս որևէ դեպքում դատարանները մերժում են կատարողական թերթերի տրամադրումը, և դա պատճառաբանում են դատարանների գրությամբ, արդյունքում անձինք խնդիր են ունենում գրությունների բողոքարկման համար: Այս նախագծով սահմանվել են, կատարողական թերթ տալու դիմումը մերժելու վերաբերյալ կարգավորումներ և նախատեսվում է, որ մերժումը բողոքարկման ենթակա է»,-ասաց նախարարը:

Նախագծով սահմանվում է հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկելու (հանձնելու) կարգը. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկվում են փոստային առաքմամբ, հանձնվում են առձեռն կամ ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով:

Սահմանվում է Կատարողական վարույթ հարուցելու կարգը՝ ըստ որի՝ կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` դատարանից կատարողական թերթը էլեկտրոնային եղանակով ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, իսկ անհապաղ կատարման ենթակա դատական ակտերի դեպքում՝ անհապաղ:

Սահմանվել է նաև գույքը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել: Ըստ նախագծի՝ բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող հետևյալ գույքի վրա` գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների, հագուստեղենի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային և մանկական պարագաների` բացառությամբ պերճանքի առարկաների և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.

2) պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների, ձեռնարկների ու գրքերի՝ բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանը դատարանի դատավճռով զրկված է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.

3) պարտապանի ձեռնարկատիրական գործունեության առարկա չհանդիսացող ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր), ինչպես նաեւ գյուղատնտեսությունը որպես հիմնական զբաղմունք ունեցող պարտապաններին պատկանող անասնակերի և հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուի վրա.

4) մինչեւ 5 000 դրամ արժողությամբ գույքի, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում.

5) հաշմանդամների համար նախատեսված հատուկ, ինչպես նաև նրանց հնարավորություններին հարմարեցված փոխադրամիջոցների, վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ պարագաների, որոնց օգտագործումը պայմանավորված է պարտապանի հնարավորություններով.

6) միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Եթե միակ բնակարանն իրացվում է Կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին.

7) Կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի, որը ենթակա է վերադարձման պարտապանին.

8) որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի:

Առավել մանրամասն՝ այստեղ.

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси