Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը

ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը

17:15 | 24.05.2019 | Քաղաքականություն

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահվել է իրավաբան–գիտնական  Գևորգ Դանիելյանին։  Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդից։

Հիշեցնենքք, որ այսօր՝ մայիսի 24–ին, Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից՝ նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները։

ԲԴԽ–ից հայտնում են, որ տվյալ դեպքում, հրաժարական ներկայացնելն ինքնին իրավունքի ուժով հիմք է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարած համարելու համար։

Հիշյալ դիմումին Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով կայացրել է որոշում, որով արձանագրվել է հրաժարական ներկայացնելու փաստը։

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ պարոն Գևորգ Դանիելյանին։ 

Հիշեցնենք, որ Գագիկ Հարությունյանը  ԲԴԽ նախագահ է ընտրվել 2018թ. մարտի 5-ին։ Մինչ այդ նա երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси