Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀԱԿ ներկայացուցիչը հանձն է առել ներկայացնել «քրեական հետապնդման ենթակա» դատավորների եւ դատախազների ցուցակը

ՀԱԿ ներկայացուցիչը հանձն է առել ներկայացնել «քրեական հետապնդման ենթակա» դատավորների եւ դատախազների ցուցակը

15:25 | 24.05.2019 | Քաղաքականություն

 

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը խորհրդարանում անցումային արդարադատության հարցերի մասին լսումների ժամանակ պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել տասնյակ դատավորների եւ դատախազների հանդեպ։

Իր ելույթը իրավունքի ու օրենքների կողմնակիցն սկսեց այն բանից, որ պահանջեց նախագահողից մեկ հավելյալ րոպե՝ «ի հարգանք մարտի 1-ի զոհերի՝ դահլիճում ներկա հարազատների»։

Մանուկյանի կարծիքով՝ անցումային արդարադատության հարցը քաղաքական է, քանի որ ուղղված է իշխանափոխության վերջնական ամրագրմանը։ «Երրորդ իշխանությունը (դատական համակարգը- խմբ.) լկտիաբար սաբոտաժ է անում»,- ասել է Մանուկյանը՝ հետն էլ առաջարկելով անհապաղ վիրաբուժական միջոցներ ձեռնարկել։ Իրավասու մարմինների գործունեությունը հեշտացնելու համար Մանուկյանը դիմել է ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանին եւ պատրաստակամություն հայտնել ներկայացնելու դատավորների եւ դատախազների ցուցակները, որոնց պետք է որքան հնարավոր է շուտ ենթարկել քրեական հետապնդման։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси