Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Մանչեսթեր Սիթին» հերքում է․ Գվարդիոլան չի հեռանում

«Մանչեսթեր Սիթին» հերքում է․ Գվարդիոլան չի հեռանում

18:35 | 23.05.2019 | Սպորտ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հերքել է եվրոպական մամուլի հրապարակումները, թե թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հունիսի 4-ին չորս տարվա պայմանագիր է կնքելու Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հետ։

«Գվարդիոլան մեր մարզիչն է, եւ նա ցանկանում է մնալ։ Այս խոսակցությունները սուտ են։ Պատմությունը բացարձակ անհիմն է։ Չենք հասկանում, թե ինչու պետք է հերթական անգամ հայտարարենք, որ Գվարդիոլան չի հեռանում։ Այդպիսի հարց գոյություն չունի»,- Sky Sport Italia-ին ասել է անգլիական ակումբի տնօրենների խորհրդի անդամ Ալբերտո Գալասին։

Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси